Ալիևի հանդիպումների չգնալը հղի է նոր պատերազմով. «միջանցք» է ուզում. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնյան հանդիպմանն Ալիևի չմասնակցելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ երկիրն արևմտյան հարթակներից արդեն իսկ ստացել է այն, ինչ իրեն պետք էր: Ընդդիմադիր պատգամամավորն ԱԺ ճեպազրույցների ժամանակ համոզմունք հայտնեց, որ թշնամական երկրի այս գործելաոճը հղի է նոր պատերազմով:
«Երբ Փաշինյանն ու իրենց պատվիրակները Բրյուսելում խոսում էին «խաղաղության դարաշրջանի» մասին, այդ նույն պահին տեղեկություն եկավ, որ Ադրբեջանը 1.2 մլրդ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել: Պա՞րզ չէ՝ ինչի մասին է խոսքը: Ինչքան էլ ասես՝ «հալվա», բերանդ չի քաղցրանա: Երբեք որևէ թուղթ չի երաշխավորել երկրի անվտանգությունը: Ցանկացած պատերազմին նախորդել է ինչ-որ «խաղաղության պայմանագիր», որն «ավետել է խաղաղության դարաշրջանի» սկիզբը: Վերսալի պայմանագիրն էլ չկապեց Հիտլերի ձեռքերը»,- փաստեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նաև հավելելեց, որ այժմ էլ երկրի անվտանգությունը հնարավոր է պահպանել պաշտպանունակ բանակի ու ճկուն դիվանագիտության միջոցով:
«Նայեք, թե մեր բանակը վերջին տարիներին քանի զորավարժություն է արել, և նայեք, թե Ադրբեջա՛նը քանի զորավարժություն է արել, առանձին, Թուրքիայի հետ՝ այլ միջազգային կազմակերպությունում: Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները՝ ինչ-որ «8 գյուղ»… ինչի՞ց որոշեցին, որ իրենք Հայաստանում ունեն օկուպացված գյուղ: Ադրբեջանն ընդհանրապես իրեն ճանաչել է Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ: Ուզում է «միջանցք», ուզում է ռեպարացիաներ»,- մատնանշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան