Ինչպե՞ս հանձնեցին Արցախը

Կարապետ Պողոսյանը գրում է. «Ինչպե՞ս հանձնեցին Արցախը

Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնություն, որը տարիներ շարունակ հենասյունն էր հայկականության, հաղթանակների և հզորության, հետևաբար օգտագործելով այս կարևոր ռեսուրսը իշխանազավթման համար թուրքական շահերի սպասարկուն հնարավորինս շատ պետք է արժեզրկեր և քայքայեր ամենակարևոր և ամենաարժեքավոր այս գաղափարը…
Արդեն 2019֊ի ձմռանը պարտության խորհրդանիշ կառավարությունը լուծարեց Սփյուռքի նախարարությունը ստեղծելով ընդամենը անհասկանալի հանձնակատարի գրասենյակ, իսկ իշխանազավթման առաջին օրվանից ամեն կերպ փորձեց վարքաբեկել սփյուռքում ամենալուրջ գործունեություն ծավալող քաղաքական ուժին` ՀՅԴ֊ին, ինչը մինչ այսօր շարունակվում է։

Արցախի նկատմամբ ոտնձգությունները սկսվեցին 2018֊ի նախընտրական շրջանում, երբ 90֊ականների ազատագրական պատերազմի բովով անցածի շուրթերով մեր պատմության ամենափառավոր էջը` Արցախի ազատագրումը, ավելի պակաս կարևոր գնահատեց, քան թուրքական ֆինանասավորմամբ իր կողմից իրականացրած իշխանազավթումը, այս ամենը համեմելով Արցախի հերոսներին կալանավորելու և վարքաբեկելու ստոր դիտավորությամբ…

2019֊ից սկսվեց բանակցային գործընթացի ամբողջական ձախողման պրոցեսը, որը լիարժեք հիմքեր էր տալու թշնամի պետությանը պատերազմ սանձազերծելուն…

Փաշինյանի մանիպուլացիոն ապամոնտաժողի ձեռագրում մշտապես կա մի կարևոր կետ, սկզբում բարձրացնում է այն ինչը արժեք է, ապա միանգամից այդ նույն բարձրությունից նետում <>, հետևաբար, մինչ Արցախը ադրբեջանի մաս ճանաչելը պետք էր այն հայտարարել <>, ապա Ակնան դարձներ իր անհայրենիք թափթփուկների <>։

Պատերազմի ընթացքում մեծ թափ ստացան արժեզրկման բոլոր տեսակի գործողությունները, վախկոտին հերոս սարքելու, հերոսին վախկոտ պիտակավորելու, խառիխուռն մեդիատեռոր իրականացանելու, զինվորին աննպատակ մսաղաց գցելու, <> կեղծ օրակարգը առաջ տանելով։ Բայց այստեղ շատ կարևոր էր նաև սփյուռքն ամբողջապես քամելու, թալանելու և մեծ հիասթափության տանելու գործընթացը…

2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին քարոզարշավի ամբողջ ընթացքում <> դիմակով հանդես գալացող բորենին հերթական անգամ օգտագործեց Հայաստան֊Արցախ֊Սփյուռք կոնտեկստ և հատուկ բաժիններ մտցրեց հետագայում կառավարության ծրագրի մեջ, որը բնականաբար չիրականացվեց և արվեց հակառակը(այս մասին կխոսեմ առանձին)։

Թեման շատ ծավալուն է, փաստարկները չափազանց շատ, հետևաբար ուղղակի փաստենք մեկ բան, որ հայկականության պատվար հանդիսացող Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունից այս պահին գրեթե ոչինչ չի մնացել, ամբողջապես անվտանգային համակարգից և ապագայի տեսլականից զուրկ ՀՀ, անկախ և ազատ Արցախի Հանրապետությունից միայն 120000 բռնի տեղահանված և մի քանի անգամ մեծացած Եռաբլուր, թուրքական աշխարհի կոկորդին մշտապես կանգնած սփյուռքից հիասթափված և գաղափարազուրկ գաղութ…

Ապագա հայկական ցեղասպանության համար այլևս չկա որևէ դիմադրություն, ամենակարևոր Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունը այլևս չկա, ամբողջապես բաց է թուրքական յաթաղանի առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս