ՄԱԿ-ն առաջարկել է Գազայի վերաբերյալ տասը կետից բաղկացած գործողությունների ծրագիր
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսն առաջարկել է տասը կետից բաղկացած ծրագիր՝ Գազայում արյունահեղությունը դադարեցնելու համար:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է նրա գրասենյակի մամլո հաղորդագրության մեջ:
«Քանի որ Գազայի սարսափելի կոտորածն օր օրի նոր չափերի է հասնում, աշխարհը շարունակում է շոկի մեջ հետևել, թե ինչպես են հիվանդանոցները գնդակոծվում, հազարավոր երեխաներ են մահանում, իսկ ողջ բնակչությունը զրկված է գոյատևման հիմնական միջոցներից։ Չի կարելի թույլ տալ, որ դա շարունակվի», – ասված է փաստաթղթում։
Գրիֆիթսը հակամարտության կողմերին և այն երկրներին, որոնք կարող են ազդել նրանց վրա, առաջարկում է տասը կետից բաղկացած գործողությունների ծրագիր:
Ըստ այդ կետերի ՝ անհրաժեշտ է հեշտացնել մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուների հոսքը, բացել այլ անցակետեր, թույլատրել վառելիքի առաքումը, չխոչընդոտել մարդասիրական օգնության բաշխմանը, ավելացնել տեղահանված անձանց համար ապաստարանների քանակը, ստեղծել ապաստարանների պաշտպանության համակարգ, կազմակերպել օգնության բաշխման համայնքային կենտրոններ, թույլատրել քաղաքացիական անձանց տեղափոխումը անվտանգ շրջաններ, ՄԱԿ-ին հատկացնել 1,2 մլրդ դոլար և ապահովել հրադադար: