«Ինձանից գործ չունեք, լավ ենք անում, որ ՀԱՊԿ նիստին չենք մասնակցում». Գագիկ Մելքոնյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին, ինչին ի պատասխան՝ իշխանական պատգամավորը լրագրողներին հորդորեց իր հետ գործ չունենալ։

«Ինձանից գործ չունեք»։

Լրագրողի ճշտող հարցին՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դո՞ւրս է գալիս, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց.

«Ոչ, ոչ, դուրս չենք գալիս»։

Կարդացեք նաև

Ճշտող հարցին՝ եթե դուրս չի գալիս, այդ դեպքում ՀԱՊԿ նիստին ինչո՞ւ չի մասնակցում, Գագիկ Մելքոնյանը կտրուկ պատասխանեց.

«Լավ ենք անում»։

Բայց հետո լրագրողներին խոստացավ՝ ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց ու դուրս գալուց հետո բոլոր հարցերին կպատասխանի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս