Լարված վիճակ ԱԺ-ում. «Գագիկ Մելքոնյան, ձեզ կարգի հրավիրեք, մյուս անգամ այդ մարդկանց մասին չխոսեք». Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկից առաջ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին զգուշացրեց՝ այլևս չխոսել Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների մասին։

Սկզբում Գեղամ Մանուկյանը դիմեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին.

«Դիմում եմ ձեզ, որպես հանձնաժողովի նախագահի, որի անդամն է նաև Գագիկ Մելքոնյանը։ Դիմում եմ ձեզ խնդրանք-պահանջով՝ կարգի հրավիրեք Մելքոնյան Գագիկին, օրերս նա հերթական անգամ հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին, անպատասխանատու հայտարարություններ է արել։ Արգելեք նրան այս թեմայով խոսել»։

Լսելով ընդդիմադիր պատգավորի խոսքը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կխոսի Գագիկ Մելքոնյանի հետ, ինչից հետո վեճ բռնկվեց Գեղամ Մանուկյանի և Գագիկ Մելքոնյանի միջև.

Կարդացեք նաև

«Մյուս անգամ այդ մարդկանց մասին չխոսես, իրավունք չունես, չխոսես։ Կարգի հրավիրեք ձեզ, չափերդ ճանաչեք»,- խոսքն ուղղելով Գագիկ Մելքոնյանին՝ ասաց Գեղամ Մանուկյանը։

Անդրանիկ Քոչարյանը կողմերին կոչ արեց հանդարտվել և էմոցիաները մի կողմ դնել։

«Մեզ կարող է այնքան բարդ օրեր սպասվել, կարող է չսպասվել, իրար նկատմամբ լինենք հարգանքով, նաև՝ և՛ գերիների, և՛ նրանց ապագայի նկատմամբ, և՛ ինքներս մեր նկատմամբ։ Այսօր մեր աշխատանքը սկսենք, եթե օրակարգից դուրս հարցեր լինեն, վերջում կմնանք ու կքննարկենք, նույնիսկ այս բարդ իրավիճակում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս