
Պարեկներին կաշառք էր առաջարկել

Գեղարքունիքի մարզի պարեկները նոյեմբերի 13-ին, ժամը 22.12-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:
Մեքենայի տեխզննման ժամկետը լրացած լինելու և կասեցված վարորդական իրավունքի վկայականի իրավախախտումները չարձանագրելու համար վարորդը 5000 դրամ կաշառք էր առաջարկել պարեկներին։
Կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով 38-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։