
Արցախի էջը փակված չէ, անգամ եթե դա շատերի համար իրատեսական չթվա. Լևոն Քոչարյան
«Ինձ համար Արցախի էջը փակված չէ, թեև շատերն ասում են, որ Արցախն այլևս չկա, բայց չպետք է այդպես մտածենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ պետք է Արցախ վերադառնալու պատուհան բացել, որի համար կարևոր է սուբյեկտայնության պահպանումը։
«Այդ գործառույթն իշխանությանն է: Արցախի քաղաքացիների այդ պահանջը պետք է իրենց միջոցով հստակ ձևակերպվի։ Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։ Այս ամեն ինչը եղավ պատերազմի արդյունքից հետո, ինչպես նաև սխալ որոշումների հետևանքով»,- նշեց Լևոն Քոչարյանը։
Նրա համոզմամբ՝ Արցախի հարցի առաջին ու հիմնական պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է։