Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և վթարի ենթարկվել. կա տուժած
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:



