Բաժիններ՝

Մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ պայուսակում ատրճանակ կար

Նոյեմբերի 8-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ Արմավիրի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:

Վարորդը մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի: Արտաքին զննությամբ նրա պայուսակում նկատվել է ատրճանակի նմանվող իր:

Կատարված ստուգումներով պարզվել է վարորդի ինքնությունը: Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի 34-ամյա բնակիչը, զենք պահելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորման բալոններով, և ոսկեգույն մետաղյա շարիկներով երկու տուփ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս