
Աճուրդների պատմության մեջ ամենամեծ կապույտ ադամանդը վաճառվել է գրեթե 44 միլիոն դոլարով

Ժնևում Christie’s աճուրդում 43,8 միլիոն դոլարով նոյեմբերի 7-ին վաճառվել է երբևէ աճուրդի հանված ամենամեծ կապույտ ադամանդը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Bleu Royal» անվամբ հայտնի հազվագյուտ ադամանդի քաշը 17,6 կարատ է։ Նախքան վաճառքն այն գնահատվում էր մինչև 50 միլիոն դոլար։
«Քարը վաճառվել է գրեթե 44 միլիոն դոլարով։ Դա հսկայական գումար է՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում աշխարհում», – ասել է Christie’s աճուրդի միջազգային բաժնի ղեկավար Ռահուլ Կադակիան։
Ադամանդը 50 տարի մասնավոր հավաքածուի ցուցանմուշ էր:
Reuters-ը նշում է, որ աճուրդում նոյեմբերի 7-ին, բացի կապույտ ադամանդից, վաճառվել են նաև այլ հազվագյուտ թանկարժեք քարեր, որոնց ընդհանուր գումարը գերազանցել է 77 միլիոն դոլարը։