Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ դեսպանատանը շչակները գործարկվել են նոյեմբերի 8-ի երեկոյան, սակայն շենքին հարվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ԱՄՆ դեսպանատան խոսնակը և Իրաքի կառավարության պաշտոնյան առայժմ մեկնաբանություն չեն տվել։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Մ․Մ-ի, հաշվապահ Ս․Մ-ի և Ա/Ձ Ա․Պ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել են քրեական հետապնդումներ և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որտեղ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։ Այն կազմակերպում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո։ Ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին և 11-ին։
Նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Եփրատի արևելքում ամերիկյան ուժերը և նրանց աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը բախումների են բռնվել Սիրիայի բանակի և նրան աջակցող աշխարհազորայինների հետ։
ԱՄՀ գործընկերները կարևորել են Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպը 2023 թ. առաջին կիսամյակի ընթացքում (10.5%)։ Ըստ ԱՄՀ կանխատեսման՝ 2023 թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 7%, իսկ 2024 թ. տնտեսական աճը կդանդաղի՝ կայունանալով 5%-ի մակարդակում: ԱՄՀ ներկայացուցիչների գնահատմամբ պետական պարտքը կառավարելի է և կայուն:
Նրա խոսքով՝ ծառայությունը հագեցած կլինի ժամանակակից միջոցներով, կվերազինվի և ծառայողները համապատասխան հանդերձանք կունենան։ Սիմիդյանը հավելեց, որ 2024 թվականին ամբողջապես կավարտվի ծառայության հիմնումը։
Նախագահների միջև հանդիպումն այս տարի արդեն հինգերորդն է․ նրանք նաև պարբերաբար շփվում են հեռախոսով:
Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան բաց է ցանկացած երկրի խաղաղ նախաձեռնությունների համար, եթե այդ նախաձեռնությունները հիմնված են Ուկրաինայի ինքնիշխան տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտության վրա։
Արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։
Գործադիրը 50 000 դրամից կզրկի հյուրատներում ապրող և 2 միլիոն դրամից ավել գումար ունեցող արցախցիներին
Հանդիպման մասին պայմանավորվածություն չկա. Կոստանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հնարավոր «խաղաղության պայմանագրում» տեղ գտած կարևորագույն կետերի վերաբերյալ հարցերին:
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովի կողմից կազմված Թուրքիայի մասին 2023-ի զեկույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Վարդան Բաղումյան ավազանի անունով:
«Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հարող (ադրբեջանական կողմից պահանջվող։- Ն. Ս.) 4 գյուղերի իրավական հիմքերը պետք է հստակեցվեն՝ Խորհրդային շրջանի օրենսդրության համապատասխան»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ինչո՞ւ են աշխատանքից ազատվում Ֆիզկուլտ ինստիտուտի դասախոսները. Նախարարը պատճառները դեռ չգիտի
Նոր փոփոխություններ՝ միջին մասնագիտական կրթություն տվող քոլեջների համար
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից:
Այս օրը հայոց օրացույցում սեւով է նշված: Երեք տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասը մնաց թշնամուն, իսկ այսօր արդեն հայերի պատմական բնօրրան Արցախն ամբողջությամբ կորսված է ու հայաթափված:
Մեր տեղեկություններով, առաջիկայում Հայաստան է այցելելու գիտնական, ակնարկագիր, մաթեմատիկոս, թրեյդեր փիլիսոփա, հասարակական գործիչ Նասիմ Թալեբը, որի գրքերը ծանոթ են նաև հայ հանրությանը: Նրա գրչին են պատկանում մասնավորաբար այնպիսի բեսթսելերներ, ինչպիսիք են «Սև կարապը» և «Հակափխրունությունը», «Պրոկրուստյան մահիճը» և այլն:
Երբ Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազ կարգելու ընթացքին անդրադառնալով՝ հատկապես իրավաբանական հանրույթը, փորձագետները կոշտ գնահատականներ էին հնչեցնում, որոշները նեղացածի կեցվածք էին ընդունում: Ավելին, փորձում էին տպավորություն ստեղծել, թե՝ արտառոց ոչինչ չկա, որ ամեն ինչ օրինական է, տեղը՝ տեղին: Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ գլխավոր դատախազ նշանակվող Աննա Վարդապետյանի առանցքային առաքելությունը կոնկրետ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության շահերի սպասարկումն է: Հիմա դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով:
Նախկիններին ուռճացված պետհամակարգ պահելու մեջ մեղադրող Փաշինյանը 1176 նոր հաստիքով կծանրաբեռնի այդ համակարգը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳՆ-ն թմրանյութերի պարունակությունը չափող 184 հատ սարք՝ նարկոտեստեր է գնել, միավորի գինը 1 մլն 442 հազար դրամ է, վճարել է 265 մլն 465 հազար դրամ։ Սարքերը Aquila scan ապրանքանիշի են, չափերով ու տեսքով նման են խանութներում առկա՝ քարտով վճարելու համար նախատեսված տերմինալներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի տեղը շարունակում է թափուր մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները եւ ԲԴԽ-ն չեն կարողանում գտնել գիտնական անդամի, որ նրան ներկայացնեն ԱԺ ու ընտրեն խորհրդի անդամ:
Մեկը, ինչպես ասում են, «նա խադու» մեքենա է ձեռք գցում: Դե, «կոսմետիկ» թերություններով (մեքենայի վրա միշտ էլ գործ կա անելու), բայց բառիս բուն իմաստով «նա խադու», ամենակարևորը՝ ընթացային մասերը՝ լրիվ անվտանգ: Էս գնորդը ո՛չ վարորդական իրավունք (դե, «պռավա») է ունենում, ոչ էլ մեքենան վարել է կարողանում: Վերցնում ու հենց առաջին օրը ճանապարհի եզրաքարերին է խփում, հասկացաք՝ «բորդյուրին», մարդիկ հավաքվում են, ասում է՝ ժողովո՛ւրդ, էս ավտոյի ռադիատորը 80-ական թվերի էր, դրա համար տենց եղավ:
Սոթքում 2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Մինչև սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում մեքենա գնած, վաճառած արցախցիները կզրկվեն ֆինանսական աջակցությունից