Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին։
2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են Վաշինգտոն ուղարկել իրենց պաշտոնյաներին՝ հերթական հանդիպման, և հարցրել է՝ արդյոք Վաշինգտոնը դեռևս երկու երկրների միջև բանակցությունների համար հնարավոր տարբերակ է։
Այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, հորդորում ենք աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
Կարգավորված չէր նաև առաջնահերթություններ ունեցող սովորողներին հաստատություն լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում ընդգրկելու հարցը: Ավելացվել է դրույթ, որի համաձայն՝ առաջնահերթություն ունեցողները կարող են հաստատություն ընդունվել, եթե դպրոցը լիցենզիայով սահմանված տեղեր ունի՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին վերաբերող այլ հարցեր:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, շարունակվում էր «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:
Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը հաստատությունում աշխատանքի վերջին օրը հրավիրած ասուլիսում անդրադարձավ համալսարանի խնդիրներին:
Նոյեմբերի 9-ին լրանում է մեր հազարամյա Հայրենիքի մաս հանդիսացող Արցախի փաստացի հանձնման առաջին փուլի տարելիցը: Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը մեզանից ոչ միայն խլեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, այլ նաև սկիզբ դրեց հայկական Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին:
Ավելի վաղ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան և նրա գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքը Տոկիոյում երկկողմ բանակցություններից հետո հայտարարել էին Ուկրաինային հետագա օգնության անհրաժեշտության մասին՝ չնայած Մերձավոր Արևելքի ներկայիս էսկալացմանը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 40 օրենսդիր, դեմ՝ 2-ը։ Դեռևս որոշված չէ, թե Ներկայացուցիչների պալատը լրիվ կազմով երբ կարող է քննարկել այն:
Ալիևի և Փաշինյանի իշխանությունների գլխին շարունակվում են կուտակվել սև ամպերը` թանձր ու կայծակնաբեր: Կյանքը պայքար է, որտեղ հաղթում են դիմացկուններն ու իմաստունները:
Օրեր շարունակ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկումից հետո գլխադասային հանձնաժողովում բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Ի՞նչ միջոցառումներ են սպասվում նոյեմբերի 9-ին. «Միասին» հասարակական-քաղաքական շարժման ասուլիսը. ՀԻՄԱ
Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նախատեսում են երկկողմ հանդիպում ունենալ նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում, երբ Ասիախաղաղօվկիանոսյան երկրների ղեկավարները հավաքվեն ամենամյա գագաթնաժողովի։
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանը: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և, ընդհանուր առմամբ, իրավիճակը ԱՊՀ երկրներում»․ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում․
Նոյեմբերի 8-ին ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 25 փրկարարական ծառայող։
Հայցվոր Տիգրան Ավինյանը երբեք չի բարեհաճում ներկայանալ նիստերին. Դավիթ Սարգսյան
Օրենսդիրը մեկամսյա ժամկետ է սահմանել, իսկ այդ ժամկետը լրացել է. Արամազդ Կիվիրյան
«ՀՀ պատմության մեջ 2018 թվականից այս կողմ մի բան է նկատվում, որ բավականին լուրջ զրպարտության դեպքեր կան հենց պետական տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից»,- Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստից հետո 168.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը:
Պարսիլյանն այժմ ԱԺ-ում զբաղեցնում է Ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը, անցած տարի հանձնաժողովի փակ նիստում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հաջորդ օրը համացանցում հայտնված՝ ընդդիմադիրի «փախուստի» հայտնի տեսանյութը, որը, ըստ կարծիքների, մոնտաժված էր, հենց նրա ղեկավարած վարչությունից էր արտահոսք եղել»:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «Գազա քաղաքի սրտում» են և «սեղմում են օղակը»։
#ՀԻՄԱ. Պաշտոնից ազատվող պրոռեկտոր Ցոկալ Ակոպյանի ասուլիսը՝ Բրյուսովի խնդիրների մասին. ՈՒՂԻՂ