ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը ՀՀ-ն ներկայացնում է ՌԴ-ում դեսպանը. Պատրուշև

ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանը: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Հայաստանի Հանրապետությունը հանդիպմանը ներկայացնում է ՌԴ-ում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը»,- ասել է Պատրուշևը։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու ԱՊՀ երկրների գործընկերների հետ մոսկովյան հանդիպմանը, իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Բիշքեկում:

Տեսանյութեր

Լրահոս