
Թրամփը մերժել է Զելենսկու կոչը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինա մեկնելու հրավերը։
«Շատ եմ հարգում Զելենսկուն, բայց կարծում եմ, որ հիմա դա տեղին չէ»,– Newsmax-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի նախագահով այժմ զբաղվում է Ջո Բայդենի վարչակազմը, և ինքը չէր ցանկանա շահերի բախում ստեղծել։
Միաժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն զիջում է դիրքերը Ուկրաինայում, ինչն, ըստ նրա՝ կարելի է նկատել ԶԼՄ-ների հրապարակումներից. «Հակամարտության թեման գրեթե վերացել է գլխագրերից»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Զելենսկին Թրամփին Ուկրաինա էր հրավիրել վիճարկելու համար ԱՄՆ նախկին նախագահի այն հայտարարությունը, թե ինքը 24 ժամում կարող է լուծել հակամարտությունը։