
«Lexus»- ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ

Նոյեմբերի 4-ին, ժամը 23։26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: