Հայտնի է՝ քանի միավոր են վաստակել 2023 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդները
Հոկտեմբերի 30-ին Փարիզում կայացել է «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գլխավոր մրցանակը ստացել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
Այսպիսով՝ 2023 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդներ ԼեոնելՄեսսին վաստակել է 462 միավոր՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդից։
Նորվեգացին ստացել է 357 միավոր։
Երրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ունի 270 միավոր: Առաջին տասնյակում ընդգրկված են՝
1. Լիոնել Մեսսի – 462 միավոր
2. Էրլինգ Հոլանդ – 357
3. Կիլիան Մբապ – 270
4. Կեւին Դե Բրույնե – 100
5. Ռոդրի – 57
6. Վինիսիուս Ժունիոր – 49
7. Խուլիան Ալվարես – 28
8. Վիկտոր Օսիմհեն – 24
9. Բերնարդո Սիլվա – 20
10. Լուկա Մոդրիչ – 19