Հայտնի է լավագույն դարպասապահը, լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը և լավագույն ռմբարկուն
Փարիզում տեղի է ունեցել France Football-ի մրցանակաբաշխությունը։ Մեսսին ռեկորդային՝ 8-րդ անգամ ստացել է «Ոսկե գնդակի» մրցանակը։ Ներկայացնում ենք մնացած մրցանակների դափնեկիրներին։
Էմիլիանո Մարտինեսը France Football-ի կողմից արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակը:
«Աստոն Վիլլայի» դարպասապահն ԱԱ-2022-ում հաղթել է Արգենտինայի ընտրանու հետ և եղել եզրափակիչ խաղի գլխավոր հերոսներից մեկը՝ վերջին վայրկյաններին «սեյվ» կատարելով։
Յաշինի գավաթը հանձնվում է աշխարհի լավագույն դարպասապահին: Նախորդ տարի մրցանակը ստացել էր Տիբո Կուրտուան։
Էրլինգ Հոլանդը ստացել է Գերդ Մյուլլերի անվան մրցանակը։
France Football-ը «Գերդ Մյուլլերի գավաթը» հանձնում է մրցաշրջանի լավագույն ռմբարկուին:
20022/23 մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ կատարել է թրեբլ և 53 խաղում դարձել է 52 գոլի հեղինակ:
Ջուդ Բելինգհեմը France Football-ի կողմից ստացել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը:
Անգլիայի հավաքականի և «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպանը ստացել է «Կոպա տրոֆին»։
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռայմոն Կոպի պատվին անվանակոչված մրցանակը շնորհվում է 21 տարին չլրացած աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:
«Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում Բելինգհեմը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը: