Իրանի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքում աճող հակամարտությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում, որ հակամարտությունը սրվի Մերձավոր Արևելքում։

«Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը սրվի», – ասել է նախարարը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում հարձակումները, որոնք իրականացվում են տարբեր խմբավորումների կողմից, որոնք ուղղված են ամերիկյան շահերին, «միանգամայն ճիշտ չէ» կապել Իրանի հետ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։

Տեսանյութեր

Լրահոս