Ռուսաստանի համար անիմաստ է ԱՄՆ-ի հետ լիարժեք հակամարտություն սկսելը
Եվրամիությունը, վիճելով Ռուսաստանի հետ, մոտեցրել է իր այլասերումը․ Մոսկվան և Վաշինգտոնը վաղ թե ուշ համաձայնության կգան, բայց Բրյուսելը չի վերականգնի իր ազդեցությունը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգների դրդմամբ որոշելով դառնալ մեր երկրի ամենաչար թշնամին, Եվրոպան իրեն ընդհուպ մոտեցրեց վերջնական այլասերմանը։ Մեծ տերությունները վաղ թե ուշ պայմանավորվելու են, թե ինչպես են ապրելու տեսանելի հեռանկարում նոր պայմաններում։ Վաշինգտոնը չի կարող խուսափել Ռուսաստանից, Չինաստանից և գլոբալ Հարավից։ Եվ մեզ համար էլ է անիմաստ լիարժեք հակամարտություն սկսել Ամերիկայի հետ»,- գրել է նա VK ցանցի իր էջում։
Իսկ այ «քաղցրիկ փոքրիկ պառավ Եվրոպան» շուտով կվերանա, հավելել է Մեդվեդևը: «Նրա իրավունքներն անխնա սահմանափակել է հաստամռութ անդրօվկիանոսյան ազգականը, որին նա անվերապահորեն վստահում էր: Նախ, նա ցինիկաբար թալանեց ապահովված պառավին՝ զրկելով նրան ապրուստի բազմաթիվ աղբյուրներից և նրա մոտ ուղարկելով միլիոնավոր աղքատ հարազատների: Իսկ շուտով նա մառազմի մեջ ընկած պառավին, պարզապես, դուրս կշպրտի սառը փողոց՝ նրա հետևից անխնա շրխկացնելով իր իսկ տան դուռը»,- նկարագրել է նա ԵՄ-ի հեռանկարները:
ԱՄՆ-ն օգտագործում է Եվրոպայում ստեղծված բարդ իրավիճակը՝ ուրիշների հաշվին վերաարդյունաբերականացում սկսելու համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։