Բաժիններ՝

Իսրայելը պատասխանատու Է Գազայում խաղաղ բնակչության պաշտպանության համար. Սպիտակ տուն

Իսրայելը միջազգային իրավունքով պատասխանատվություն է կրում Գազայում օդային հարվածների և ցամաքային մարտական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Այսօր ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Միջազգային մարդասիրական իրավունքով և պատերազմի օրենքներով նրանք պատասխանատու են անելու ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար՝ հավասարապես թե ցամաքում, թե օդային հարվածների ժամանակ»,– ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։

Սալիվանը հավելել է, որ ԱՄՆ–ը կշարունակի Իսրայելին բարդ հարցեր ուղղել հակամարտության սրման շրջանակներում երկրի քայլերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031