Բաժիններ՝

Բժիշկը՝ կրծքագեղձի քաղցկեղի շուրջ տարածված միֆի մասին

Կրծքագեղձի քաղցկեղի վիրաբույժ Լիզ Օ’Ռիորդանը հերքել է տարածված առասպելն այն մասին, որ կրծկալ կրելը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել: Նրա կարծիքը, ըստ shantnews-ի՝ հրապարակել է HuffPost-ը։

Օ’Ռիորդանն ասել է, որ թյուր կարծիքը կրծկալներ կանոնավոր կրելու վտանգի մասին առաջացել է 1990-ականներին: Պատճառը եղել է հետազոտությունը, որի ընթացքում գիտնականները նկատել են, որ այն կանայք, ովքեր ամբողջ օրը կրծկալ են կրում, ավելի հավանական է, որ հիվանդանան կրծքագեղձի քաղցկեղով: Բժշկի խոսքով՝ այս հետազոտության հեղինակները բժշկական կրթություն չեն ունեցել և սխալ են ենթադրել, որ չարորակ ուռուցքների աճը պայմանավորված է կրծքերում կուտակված տոքսիններով, որոնք առաջանում են այն բանի պատճառով, որ կրծկալներն արգելափակում են լիմֆատիկ համակարգը։

Հստակ փաստն այն է, որ ոչ մի ապացույց չկա այն մասին, թե կրծկալները կրծքագեղձի քաղցկեղ են առաջացնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս