Վրաստանից Հայաստան արտահանումն աճել է
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից Հայաստան արտահանումը կազմել է 601 մլն 525 հազար 700 դոլար, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat): Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նույն տվյալների համաձայն, Վրաստանի հիմնական արտահանողներն Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանն են։
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից, ընդհանուր առմամբ, արտահանումը կազմել է 4 մլրդ 607 մլն 395 հազար 400 դոլար, ինչը տարեկան 12 տոկոս աճ է ենթադրում։ Ըստ Geostat-ի՝ 2023 թվականի 9 ամիսների տվյալներով, Վրաստանի հիմնական գործընկեր երկրների տասնյակը ստորև.
- Ադրբեջան՝ 632 մլն 684 հազար 500 դոլար,
- Հայաստան՝ 601 մլն 525 հազար 700 դոլար,
- Ռուսաստան՝ 511 մլն 770 հազար 700 դոլար,
- Ղազախստան՝ 503 մլն 698 հազար 600 դոլար,
- Ղրղզստան՝ 494 մլն 528 հազար դոլար,
- Թուրքիա՝ 334 մլն 547 հազար 700 դոլար,
- Չինաստան՝ 267 մլն 393 հազար 900 դոլար,
- Բուլղարիա՝ 212 մլն 982 հազար 600 դոլար,
- Ուզբեկստան՝ 77 մլն 547 հազար 700 դոլար,
- Ուկրաինա՝ 73 մլն 967 հազար 800 դոլար:
Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ասմիներին Վրաստանի հիմնական արտահանող երկրների տասնյակն այսպիսի տեսք ուներ՝ Չինաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Թուրքիա, Բուլղարիա, ԱՄՆ, Ուկրաինա, Ղազախստան և Պերու։