 
                        «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել եմ Փաշինյանի` Արցախի հանձնման քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել են այս իշխանության թիրախում․ Տիգրան Աբրահամյան
 
                                    Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ Փաշինյանի` Արցախի հանձնման քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել են այս իշխանության թիրախում:
Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են մեծ թիվ կազմել այն քաղաքացիները, ովքեր տարբեր շինծու գործերով` բացառապես իշխանության ընդդիմախոսը լինելու պատճառով, անազատության մեջ են:
Իշխանությունը ջարդելով ցրում ու բերման է ենթարկում Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին և բացառիկ անգործություն դրսևորում այն ակցիաների ժամանակ, որոնք իրենք են ուղղորդում կամ խրախուսում»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        