
Ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի խաչմերուկում. կա 9 տուժած

Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.25-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և չորս ուղևորները, «ՎԱԶ-21703»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիանվանդոց:
Կատարվում է քննություն: