Բժիշկները բացահայտել են խոզի ճարպի անսպասելի օգտակար հատկությունները
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան և նրա գործընկերներ՝ իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը և սրտաբան Գերման Գանդելմանը բացահայտել են խոզի ճարպի անսպասելի օգտակար հատկությունները։ Մասնագետները նշել են, որ այս մթերքի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի ռիսկը, ինչպես նաև օգնում է պայքարել բորբոքման դեմ։
«Պինդ ճարպերի օգտագործումը, այն էլ՝ խոզի ճարպը, նվազեցնում է ինսուլտի ռիսկը»,- ըստ shantnews-ի՝ նշել է Մալիշևան։
Պրոդեուսը նաև հայտնել է, որ ճարպը չի մեծացնում աթերոսկլերոզի առաջացման վտանգը:
Մալիշևան նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խոզի միսը պարունակում է առողջ պոլիչհագեցած ճարպաթթուներ։
Իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը հայտնել է, որ խոզի միսն ամենաառողջարարն է բոլոր տեսակի մսերից:
«Ավելին, պոլիչհագեցած ճարպաթթուները նվազեցնում են բորբոքումը»,- ավելացրել է Պրոդեյը:
Գանդելմանը, իր հերթին, բացատրել է, որ աթերոսկլերոզը կանխելու համար հատուկ խոզի ճարպ ուտելու կարիք չկա, քանի որ այն բարձր կալորիականությամբ մթերք է։
«Բայց եթե ուզում եք խոզի ճարպ ուտել, կարող եք մի կտոր ուտել, դա ձեր առողջությանը չի վնասի»,- եզրափակել է սրտաբանը։