Գիտնականները պարզել են, որ համաճարակի ժամանակ երեխաների խոսքի հմտությունները վատացել են

Միսիսաուգայում (ԱՄՆ) Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի հմտությունները վատացել են կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։ Հետազոտողները ենթադրում են, որ դա պայմանավորված է եղել ինքնամեկուսացման, հասակակիցների հետ ամենօրյա շփման բացակայության և ծնողների զբաղվածության հետ: ըստ shantnews-ի՝ հայտնում է PsysOrg-ը։

Հետազոտությանը մասնակցել է 11 ամսականից մինչև երեք տարեկան 365 երեխա: Երեխաների բառապաշարի չափը գնահատվել է մինչև ինքնամեկուսացման շրջանի մեկնարկը և դրա ավարտը։ Վերջնական թեստավորումն անցկացվել է տեսազանգի միջոցով՝ օգտագործելով Zoom-ը:

Արդյունքները ցույց են տվել, որ 19-29 ամսական երեխաների մոտ նվազել է բառապաշարը և վատացել են լեզվական հմտությունները: Հմտությունների հետընթաց հիմնականում նկատվել է միջին եկամուտ ունեցող ընտանիքների նախադպրոցական տարիքի երեխաների մոտ:

Գիտնականները ենթադրում են, որ ծնողները դժվարությունների են հանդիպել՝ փորձելով համատեղել կենցաղային պարտականությունները և աշխատանքը հեռավոր ձևաչափով, ինչի պատճառով նրանք սկսել են ավելի քիչ կարդալ և շփվել իրենց երեխաների հետ: Ինքնամեկուսացման պատճառով ընտանիքի հարազատներից և ընկերներից ոչ ոք չի կարողացել այցելել երեխաներին, ինչն էլ ավելի է խորացրել շփման և ժամանցի բացակայությունը։ Հեռուստացույցն ու գաջեթները դարձել են նախադպրոցական տարիքի երեխաների ժամանցի հիմնական աղբյուրը։

Հեղինակները նշել են, որ ավելի հարուստ ընտանիքների երեխաները հետընթաց չեն ցուցաբերել։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է տանը անձնակազմի, ուսուցիչների և մանկավարժների մշտական ​​առկայությամբ. հարուստ ծնողների երեխաների ամենօրյա բանավոր հաղորդակցության քանակը մնացել է նույն մակարդակի վրա:

Տեսանյութեր

Լրահոս