Բաժիններ՝

Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գաբոյանն ու Մկրտչյանը

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակ տոնեցին, իսկ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորը:

Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4,5 միավոր, Սուսաննա Գաբոյանը և Էլինա Դանիելյանը`4 միավոր:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանա առնվազն 10 շախմատիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930