
3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2023 թվականի ընթացքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացել եւ հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգ է մուտքագրել թվով 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ։
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի ստանձմանը, 2275-ը՝ պաշտոնի դադարեցմանը։ Եթե թվերը վերածենք տոկոսների, ապա հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնների փոփոխությունների 45%-ը պաշտոնի դադարեցում է, իսկ 55%-ը՝ պաշտոնի ստանձնում։
Թվերի տարբերությունը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ պաշտոնի ստանձնման հիմքում, ըստ մեր հարյուրավոր հրապարակումների, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել»: