ԱՄՆ կոնգրեսականն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ապրիլի 27-ին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը։ Տիտուսն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ: ԱՄՆ-ը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,-գրել է Տիտուսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930