Էրդողանի անվտանգության համար ամեն օր ծախսվում է 2,8 մլն լիրա

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության հրապարակած հաշվետվություններում տեղ գտած տեղեկությունների համաձայն, Թուրքիայի նախագահի պաշտպանության վարչությունը, որին առընթեր են նախագահի թիկնապահները, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ծախսել է ընդհանուր առմամբ 693․4 մլն թուրքական լիրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտպանության օրական ծախսը կազմում է 2․8 մլն լիրա, ինչը համապատասխանում է Թուրքիայում 245 մարդու նվազագույն աշխատավարձին։ Ստորև ներկայացված է 2023 թվականի ծախսերը ըստ ամսիների՝

Հունվար՝ 99 մլն 991․000 լիրա

Փետրվար՝ 168 մլն 761․000 լիրա

Մարտ՝ 245 մլն 98․000 լիրա

Ապրիլ՝ 318 մլն 434․000 լիրա

Մայիս՝ 391 մլն 85․000 լիրա

Հունիս՝ 472 մլն 143․000 լիրա

Հուլիս՝ 583 մլն 491․000 լիրա

Հիշեցնենք, որ Էրդողանի թիկնապահների թվի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չկա։ 2021 թվականին Թուրքիայի ընդդմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Մերսինի նախկին պատգամավոր Ալփայ Անթմենը Թուրքիայի մեջլիսում դիմելով մեջլիսի փոխնախագահ Ֆուաթ Օքթային, հարցրել էր, թե «Որքա՞ն անվտանգության աշխատակից ունի Էրդողանը»։

Հարցին ի պատասխան նշվել է, որ «Պաշտպանության ծառայությունների գլխավոր վարչության լիազորությունների շրջանակում գտնվող հարցերն իրականացվում են բավարար կադրերով և տեխնիկայով այնպես, որ չստեղծվեն անվտանգության թուլություններ»։

Տեսանյութեր

Լրահոս