Լեռնային Ղարաբաղում սկսվել են տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել․

«… Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով Լեռնային Ղարաբաղում սկսվել են տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»:

Ըստ հայտարարության՝ «քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն լեգիտիմ ռազմական թիրախները»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «անցկացվող միջոցառումների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930