Վրաստանն ու Պերուն համաձայնագիր են ստորագրել անայցագիր ռեժիմի վերաբերյալ
Վրաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Անա Սեսիլիա Գերվասի Դիասը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև անայցագիր ռեժիմի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի և Պերուի Հանրապետության միջև ձևակերպվել է անայցագիր ռեժիմի մասին համաձայնագիր», – մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։
Նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է փաստաթուղթը, տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։ Դարչիաշվիլին և Գերվասի Դիասը քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների և առևտրատնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի համար կարևոր է համագործակցությունը Լատինական Ամերիկայի երկրների հետ։
Հաղորդվում է նաև, որ Վրաստանը Պերուի հետ փորձի փոխանակում կանցկացնի սպասարկման և պետական ծառայությունների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում։