Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան տեղափոխված տղամարդը կալանավորվել է
Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.45-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 40-ամյա երևանցի մի տղամարդու, որը փետրվարի 21-ից հետախուզվում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից՝ քրեական օրենսգրքի 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է Վաղարշապատի բաժնի ծառայողներին: