«Այս պահին էլ Արցախի նախագահի ինստիտուտը կա, սակայն նախագահի լիազորությունները կատարում է Արցախի խորհրդարանի նախագահը։ Այժմ քաղաքական քննարկում է տեղի ունենում, և մենք մասնագետների հետ, հիմնականում՝ սահմանադրագետների ու իրավագետների, փորձելու ենք լուծումը գտնել, թե ինչպես պետք է իրականացնենք այս գործընթացը, որը լրիվ կհամապատասխանի իրավական պահանջներին և կունենա քաղաքական մեկնաբանություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։
«Երկրորդ մոլորությունն այն էր, որ ընտրված Սարիկ Մինասյանն անկուսակցական էր, բայց այժմ արդեն կուսակցական է՝ ՔՊ-ական։ Կարծում եմ՝ գյումրեցիները համայնքապետի ընտրության ժամանակ միանշանակ իրենց գնահատականը կտան, որովհետև միշտ ասել եմ ու հիմա կրկնում եմ՝ ամեն ինչ տեղի է ունեցել գյումրեցիների աչքի առաջ։ Մարդիկ աչք ու ականջ ունեն, ամեն ինչ տեսնում ու լսում են, իրենց քվեով այդ ամենի գնահատականը կտան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Մալխասյանը։
«Իշխանությունը փրայմըրիզով նպատակ ունի մի քանի մարդու առաջ քաշել, նրանցից մեկին կնշանակեն համայնքապետ, որն ընտրություններին ընդառաջ կփորձի առաջ տանել ՔՊ-ին։ Այս քաղաքական ուժը, որպես այդպիսին իրենից արդեն ոչինչ չի ներկայացնում, ուզում են ՔՊ-ն փոխարինել, այսպես կոչված՝ Գյումրու Ավինյանով»։
«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերի 12-13-ին Երևան քաղաքում իրականացված «Առավոտ է… բոլորը բացում են աչքերը» խորագրով նախընտրական վերջին հարցման արդյունքները: