Բաժիններ՝

Մոսկվայում պաշտոնապես հաստատել են Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան

Կրեմլը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն», – նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել է, որ այցի ընթացքում Կիմ Չեն Ընը «կհանդիպի և կզրուցի» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման հստակ օրը չի նշվում։

Ի«The New York Times» պարբերականի աղբյուրներն անցյալ շաբաթ հայտնել էին, որ իր այցի ընթացքում Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Մոսկվային զենք մատակարարելու հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930