Այսքանից հետո մտածում եմ՝ ստեղծված իրավիճակի մեղավորն այդ պաշտոնը զբաղեցնող անձն է, թե՞ նրան նշանակողը. Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բազմակարծությունը հասարակության առաջընթացն ապահովող գործոններից մեկն է, անգամ, եթե տվյալ հասարակությունը գտնվում է աշխարհաքաղաքական զարգացումների այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում այսօր գտնվում է Արցախը:

Սակայն դա ամենևին չի նշանակում, որ բազմակարծության քողի տակ կարելի է հանդես գալ պատերազմ անցած գեներալների «ականջները կտրելու» հրապարակային հոխորտանքներով, երկրի խորհրդարանն անվանել «ախոռ», իսկ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին, ոչ ավել, ոչ պակաս՝ «բիոմասա…»։

Բազմակարծության այս տեսակն առավել քան կործանարար է պետության համար, եթե դրա կրողը ոչ թե շարքային անուս քաղաքացին է, այլ երկրի նախագահին կից գործող հակաճգնաժամային խորհրդի նախագահը և, միաժամանակ, կարծեմ, Անվտանգության խորհրդի անդամը…

Այսքանից հետո մտածում եմ՝ ստեղծված իրավիճակի մեղավորն այդ պաշտոնն զբաղեցնող անձն է՞, թե՞ նա, ով նրան նշանակել է այդ պաշտոնում…»։

Տեսանյութեր

Լրահոս