Արցախում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:
Փաստացի Վ.Պուտինը առանց արյան կանխեց 21-րդ դարի Ստեպան Ռազինի կամ Եմելյան Պուգաչովի ապստամբությունը՝ վերջինիս «աքսորելով» Բելառուս։
Այսօր ստեղծված իրավիճակը չի ազդի հատուկ գործողության ընթացքի վրա։
Հույները չորս տարով պետք է ընտրեն միապալատ խորհրդարանի 300 պատգամավոր։
Հունիսի 25-ին, ժամը 02:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող «Ախթալշին» ԲԲԸ ԱԳԼՃԿ-ի տարածքում տեղի է ունեցել փլուզում․ տուժածներ չկան։
Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ սատարում է Լաչինի միջանցք և Արցախի Հանրապետություն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու ԵԽԽՎ կոչին։
Հայ գործարարների ասոցիացիայի եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կոչ է արել չտրվել սադրանքների եւ չպառակտել հասարակությունը։
– Մի զարմանալի բան ասեմ ձեզ,- մի օր հայտարարեց հայր Պորֆիրիոսը։- Ուրիշներին դատապարտողը չի սիրում Քրիստոսին։ Երբ որևէ մեկը անպատվի մեզ, այսինքն՝ ինչ-որ կերպ վիրավորի՝ զրպարտելով, վիրավորանք հասցնելով, ապա մտածենք, որ նա մեր եղբայրն է, որին տիրել է թշնամին։ Նա թշնամու զոհն է դարձել։
2023 թվականին Յուպիտերը՝ երջանկության և հաջողության մոլորակը, իր ներկայությունը կնշանավորի Խոյի և Ցուլի նշանների ներկայացուցիչների կյանքում։ Տարվա առաջին կեսում աշխատանքում, կարիերայում և բիզնեսում ավելի հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները՝ Խոյը, Առյուծը և Աղեղնավորը։
Սթրեսը, որը պայմանավորված է տնային գործերով, կարող է հանգեցնել կանանց մոտ սրտանոթային հիվանդության զարգացմանը, ներառյալ մեծացնում է սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը:
Ընդդիմադիր որոշ շրջանակների ամենասիրելի զբաղմունքներից մեկը սեփական անհաջողությունների, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել չկարողանալու մեջ հասարակությանը մեղադրելն է։ Ընդ որում, որքան ավելի ցածր է առանձին վերցրած ընդդիմադիրի ՕԳԳ-ն այդ գործում, այնքան ավելի բարձր է նրա ձայնի դեցիբելը՝ հասարակությանը մեղադրելու պարագային։