Բաժիններ՝

Ֆինանսները, կարիերան ու բիզնեսը, սնունդն ու առողջությունը՝ 2023 թվականին

2023 թվականին Յուպիտերը՝ երջանկության և հաջողության մոլորակը, իր ներկայությունը կնշանավորի Խոյի և Ցուլի նշանների ներկայացուցիչների կյանքում։ Տարվա առաջին կեսում աշխատանքում, կարիերայում և բիզնեսում ավելի հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները՝ Խոյը, Առյուծը և Աղեղնավորը։

Տարվա երկրորդ կեսին բախտը կժպտա նաև երկրային նշաններին՝ Ցուլին, Կույսին և Այծեղջյուրին:

2023 թվականի գարնանը (ապրիլի վերջին-մայիսի սկզբին) և աշնանը (հոկտեմբեր)՝ խավարման ժամանակաշրջաններում, կարելի է սպասել աշխատանքում և բիզնեսում առկա խնդիրների սրման։ Այս ժամանակահատվածներում պետք չէ սկսել կարևոր գործեր, նոր նախագծեր և բիզնես սկսել։ Պետք է նաև զգույշ ներդրումներ կատարել և խուսափել ռիսկային ֆինանսական գործարքներից: Այս մասին գրում է Ria.ru-ն:

Առողջությունը, սնունդը և սպորտը՝ 2023թ.

Առողջության առումով տարվա ընթացքում այնպիսի նշանների համար, ինչպիսիք են Խոյը, Առյուծը և Աղեղնավորը, վարակիչ հիվանդությունները չեն բացառվում, ուստի անհրաժեշտ է վիտամիններով համալրվել և մեծացնել ֆիզիկական ակտիվությունը։ Ցուլերին խորհուրդ է տրվում ողջ տարվա ընթացքում ուշադրություն դարձնել իրենց առողջությանը և հատկապես հետևել սննդակարգին։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս