Այս իշխանության օրոք Հայաստան չունի հեռանկար ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության մեջ. Հովհաննիսյան

«Կան տարբեր նախաձեռնություններ, ես՝ որպես քաղաքացի, միայն կարող եմ մի հարթության մեջ ողջունել մարդկանց լուծում գտնելու մղումը։ Մյուս կողմից էլ՝ պիտի որպես ավագ՝ զգուշացնեմ, որովհետև որքան էլ մարդիկ նախանձախնդիր են, սրտացավ են, տեսնում են, թե ինչ է լինում, հիմա ժամանակը չէ, որ հին ու նոր շարժումներ հայտարարենք, և խելացի, ինտելեկտով օժտված մտավորականներ, հոգևորականներ իրենց շարժումը սկսեն ու մինի ծրագիր իրականացնեն։ Գուցե դա լավ է, բայց այժմ պետք է գնանք ամբողջական համախմբման»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է պետք անել։

Նրա խոսքով՝ ամիսներ առաջ առաջարկել էր այլընտրանքային մեթոդաբանություն՝ անգամ անունների միջոցով, ցույց տալու համար, որ այլընտրանք կա, որ վստահության խորհրդի, ներքին հավաքական պատասխանատվության միջոցով կարելի է ստեղծել մի այլընտրանքային մոտեցում, որ հասարակական զորակցության միջոցով հնարավոր է հարցերը լուծել։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախի հարցի լուծման հասցեատերն արցախահայությունն է, Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց՝ կար շրջան, երբ բանակցությունները եռակողմ էին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները գնում էին Ստեփանակերտ, նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևն ընդունում էր Արցախի գոյությունը՝ որպես միավոր։ Հրադադարի պայմանագիրը եռակողմ էր, սակայն Ադրբեջանը երբեք խորքում չէր ընդունում տեղի ունեցող գործընթացները՝ որպես եռակողմ բանակցություններ։

«Ով առաջին անգամ խոսեց նշաձողի իջեցումից, «ծակ Նիկոլն» այդպես արեց։

Կարդացեք նաև

Հիմա այս հարևաններով խաղաղություն չկա, հայ ժողովուրդը պետք է հաղթահարի ներքին պառակտումը, չպետք է ունենանք քաղաքական բանտարկյալներ, լինենք բանակի կողքին, ունենանք վերակառուցված պաշտպանություն, ընկերներ ձեռք բերենք և ունենանք այնպիսի ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն ՀՀ ազգային շահը, այլ ոչ թե ունենք մեկ «փրկիչ»։

Այդ մարդուց հետո ինչպե՞ս պետք է հետ բերենք դիվանագիտական պատմագրությունը, երբ գնում ու հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այն ժամանակ Արցախը Հայաստա՞ն էր, թե՞ Ադրբեջան։ Այդ ժամանակվա Նիկոլի հետ ի՞նչ պետք է անի»,- հավելեց Րաֆիի Հովհաննիսյանը։

Իսկ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն ասաց՝ այս իշխանությունների օրոք Հայաստանը չունի ապագա ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության ոլորտում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս