ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները

Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի 30 անդամներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ այցելել են Արդարադատության նախարարություն: Հայտնումեն ՀՀ ԱՆ-ից։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը, որը գլխավորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Եվրամիության երկկողմ համագործակցությունը, ներկայացրել այդ համագործակցության արդյունքում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գործընկերների հետ քննարկել ապագայում նոր համագործակցության տեսլականը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման առաջընթացը:

Միևնույն ժամանակ քննարկվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը և այլն: Հանդիպման օրակարգում են եղել նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ դատական և իրավական բարեփոխումների ոլորտային ռազմավարությանն առնչվող հարցերը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված միջոցառումները:

Տեսանյութեր

Լրահոս