Մայիսի 21-ին, ժամը 18։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Կառավարությունը հերթական վերաբաշխումն է կատարել 2023 թվականի պետական բյուջեում, ինչի արդյունքում պահուստային ֆոնդից 314 միլիոն 445 հազար դրամ է հատկացվել Ազգային անվտանգության ծառայությանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վագներ» ռազմական կառույցի աշխատակիցներին ու ռուսական բանակին՝ Արտեմովսկի (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) ազատագրման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրել է iz.ru-ն։
Նշվում է, որ փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տոննա անձրևաջուր։
Մայիսի 19-ին երկար դադարից հետո վերջապես Մոսկվայի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին բանակցային հերթական ռաունդն անցկացնելու նպատակով։ Մոսկվայում նախ տեղի ունեցան նախարարների առանձին հանդիպումները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ապա՝ եռակողմ հանդիպում Լավրովի միջնորդությամբ, որին հաջորդեցին բանակցություններն ուղիղ՝ Միրզոյան-Բայրամով ձևաչափով։
Դիմում եմ Անկախ Հայատանի առաջին նախագահ` Լևոն Տեր֊Պետրոսյանին, երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ` Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդին , Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառին, Հայոց ազդեցիկ կուսակցական և ոչ կուսակցական դեմքերին, մտավորականությանը, Համայն հայ հասարակայնությանը…
ԱՄՆ Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքի բարում հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել, ևս երկուսը տուժել են, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի Ադանա նահանգում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը Twitter-ում։
Մայիսի 17-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 10-ամյա աղջիկը հայտնել էր, որ մարմնական վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Առանցքային է ոչ միայն այն հանգամանքը, որ ցանկացած գործի քննություն ընթանա իրավունքի գերակայությանը բնորոշ չափանիշների համատեքստում, այլ կարևոր է նաև, որպեսզի գործի քննության առնչությամբ նման ընկալում ձևավորվի ցանկացած անկողմնակալ օբյետիվ դիտորդի մոտ։ Այս անհրաժեշտությունը հատկապես նկատելի է հանրային հետաքրքրություն ու զգայունություն ունեցող գործերի քննության շրջանակներում։
Նշենք, որ մայիսի 20–ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մերժեց Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, և նա 1 ամսով կալանավորվեց։
«Յոթնյակը» տառացիորեն «մտասևեռվել է» Մոսկվայի հետ համապարփակ առճակատման վրա, կիրակի հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի չափը կկազմի 375 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասված է Սպիտակ տան կայքում մայիսի 21-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում:
Մայիսի 18-ին կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հիմնախնդիրներ և օրենսդրական նախաձեռնություններ:
Դուք բոլորիս փորձում եք դարձնել ստրուկ. չի ստացվելու. Ռուբեն Վարդանյանը` Փաշինյանին
ՌԴ խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ապրող կարիքավոր ընտանիքներին:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին խորհուրդ է տվել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) պետություններին դրական քայլ անել տարածաշրջանի խաղաղության և կայունության ուղղությամբ և խուսափել Թեհրանի նկատմամբ «ձանձրալի» պահանջների կրկնումից, տեղեկացնում է Mehr-ը։
Կոմիտաս, Թումանյան, Չարենց, Բակունց, Մահարի. մի կաթիլ անգամ նրանցից չկա՞ մեջներդ։
Սա արձանագրելով հանդերձ՝ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 19-ին Արարատի մարզի Արևշատ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 21-ամյա Դավիթ Մ.-ին, որը հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […]
Մայիսի 21-ին, ժամը 13:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նա ավերում է մեր ազգայինն ու բարոյականը և մարդկանց մեջ սպանում այն ամեն ավանդականը, ինչը միշտ հային մղում էր ապրելու և ստեղծելու…
Մինչ դեռ քառօրյայի բոլոր տղերքը կամ մայրերը հասցրել էին մեր գնահատականը տալ։
Համբարձումյանին միշտ համարել եմ հերոս: Այո, նա թողեց Լենինգրադը, որտեղ ամեն ինչ կար՝ գիտությամբ զբաղվելու համար: Ինքը ճանաչված էր, բոլոր տեղերում ընդունում էին, և եկավ Հայաստան, որտեղ բացարձակապես ոչինչ չկար: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ո՞վ էր մտածում, որ Համբարձումյանը ելույթ է ունենալու, Պոլիտբյուրոյի անդամների հետ վիճի և գնա հացադուլ անի: Ի դեպ, 1965թ. Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր, Երևանում մեծ ցույցեր էին պատրաստվում: Օպերայում պետք է հանդիսավոր նիստ լիներ, և Համբարձումյանն է կարդացել առաջին զեկույցը, քանի որ միակ մարդն էր, ով շատ հարգված էր: Իր մեթոդներով գնահատել է նաև զոհերի թիվը:
Մայիսի 21-ի ցերեկը, 23-ին շրջանների զգալի մասում, 22-ին, 24-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 21-26-ը հնարավոր է կարկուտ։
Չինաստանը «գլոբալ անվտանգությանն ուղղված ամենամեծ մարտահրավերն է», հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ մասում, տեղեկացնում է Sky News-ը։
Երկու օր վիրավորանքից բացի բառեր չէի գտնում, բայց երբեմն առանց վիրավորանքի խոսքը ավելի հեշտ է տեղ հասնում:
Մայիսի 18-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում՝ քարայրի մոտ, «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շուրջ 40 մ գլորվել ձորը. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության» նախաձեռնությամբ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղադրված զոհվածների լուսանկարների պաստառների առջև տեղի է ունենում ակցիա՝ ի աջակցություն 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ չեն տա բարձրանալ Georgian Airways-ի ինքնաթիռը. պատճառն ավիափոխադրողի բոյկոտի մասին նրա հայտարարությունն է, հայտարարել է ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։