Բաժիններ՝

Կանզաս Սիթիում երեք մարդ Է զոհվել բարում հրաձգության հետևանքով

ԱՄՆ Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքի բարում հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել, ևս երկուսը տուժել են, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեք մարդ սպանվել է Կանզաս Սիթիի Klymax Lounge բարում կիրակի վաղ առավոտյան»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով ոստիկանությունը:

Հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը, նշում է, որ ոստիկանության սպաները, որոնք դեպքի վայր են ժամանել մինչև տեղական ժամանակով ժամը 1.30-ը, հայտնաբերել են հրաձգության հետևանքով տուժած հինգ մարդու: Ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու մարդ տեղում մահացել է, երեք տուժածներին տեղափոխել են հիվանդանոց ։

Ավելի ուշ տուժածներից մեկը մահացել է, հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031