Բաժիններ՝

Իրանը խորհուրդ է տվել ԱՊԼ երկրներին խուսափել Թեհրանի նկատմամբ պահանջներից

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին խորհուրդ է տվել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) պետություններին դրական քայլ անել տարածաշրջանի խաղաղության և կայունության ուղղությամբ և խուսափել Թեհրանի նկատմամբ «ձանձրալի» պահանջների կրկնումից, տեղեկացնում է Mehr-ը։

Արձագանքելով ԱՊԼ 32-րդ գագաթնաժողովում արտահայտված հակաիրանական դիրքորոշմանը, Քանանին հայտարարել է, որ ակնկալվում է, որ Արաբական պետությունների լիգան դրական և կառուցողական քայլ կանի խաղաղության,կայունության և տարածաշրջանային ինտեգրման աշխուժացման ուղղությամբ առանց «ձանձրալի» հայտարարությունների կրկնման, նշում է ԶԼՄ-ն։

Միաժամանակ Քանանին ողջունել է տարածաշրջանի որոշ երկրների կառուցողական մոտեցումը համագործակցության ընդլայնմանը և երկխոսությանն ու փոխըմբռնմանը առաջնահերթային ուշադրություն հատկացնելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս