Բաժիններ՝

Շենգավիթում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 21-ին, ժամը 13:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհր մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել` 14:12-ին: Տան խոհանոցում (մոտ 8 քմ) այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս