«Աշոտ Փաշինյանի դեպքի հետ կապված մի նմանատիպ պատմություն կպատմեմ հիմա». Արտյոմ Պողոսյան
Արտյոմ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշոտ Փաշինյանի դեպքի հետ կապված մի նմանատիպ պատմություն կպատմեմ հիմա։
94 ապրիլին մեր ջոկատը Մարտակերտում էր Մատաղիս ֊ Թալիշ ֊եղնիկներ ազատագրման ժամանակ մեր ուազը առաջադրանք կատարելիս պայթեց մինի վրա, վարորդը և մեր Ցուլը զոհվեցին։
Ես ոտքս կորցրի, Մուկուչը կոնտուզյա ստացավ։
Ուղղաթիռով ինձ հասցրին Երևան։
Ես երկար և ցավոտ ռեաբիլիտացիա անցա, ընկերների կորուստ հիվանդանոցներ բուժումներ և այլ։
Հրադադարից հետո Հրամանատարս, որը Լեգենդար ուղղի էր անցել եկավ մեր տուն ինձ տեսնելու, և ոչ միայն մեր այլ նաև զոհվածների տներով հերթով անցնելուց հետո։ Մայրս որ շատ էր նեղվում և էմոցիոնալ էր կշտամբեց հրամանատարիս թե,
֊ Լյովո քո արածը արած էր, էս մատղաշ էրեխեքին տարար կեսին զոհեցիր, կեսին կես մարդ եղած բերեցին։
Լյովան, որ արդեն պատրաստ էր նման վերաբերմունքի շրջվեց դեպի ինձ և ասաց ես քեզ զոռո՞վ եմ տարել կռիվ
Դե ես անհարմար զգալով սկսեցի պաշտպանել Հրամանատարիս և մորս ասեցի, – մամ ոչ ես, ոչ Ցուլը, ոչ էլ մեր տղերքը ոչ մեկս մեր կամքից անկախ չենք գնացել, բոլորս էլ մեր կամքով ենք գնացել կամավորական ջոկատ ա մերը մամ, էս մարդը ինչ մեղք ունի, կռիվա բա ամեն ինչ էլ կարա լինի։
Մայրս թե, չէ տղա ջան իրա տղան որ լիներ, ինքը չէր տանի գյուլի բերան։
Էս խոսքերի վրա հրամանատարս դուրս եկավ մեր տնից, ես կարծեցի թե նեղացավ , բայց գնաց իր նիվայից իջացրեց իր 5 տարեկան տղային Միսոյին ու ձեռքը մեկնեց մորս ասելով հեսա իմ տղան ա, տալիս եմ քեզ ինչ կուզես արա ու գնաց։
Ապշած մնացինք, ես այդ ժամանակ հենակներով էի չհասցրի հետևից կանգնեցնել։
Միսոն մնաց մեր տանը, հավես ժպտադեմ երեխա։
Մայրս որ բուժաշխատող էր նկատեց, որ երեխան աչքերի պռոբլեմ ունի հաճախ էր թարթում ու տրորում էր։ Մյուս օրը Միսոյին մայրս տարավ իր աշխատանքի վայրը, պոլիկլինիկա։
Աչքի կաթիլները առած եկավ թե էս երեխան վախեր ունի ստուգումները ցույց են տվել որ միայն աչքերը չէն լոգոպետի մոտ էլ եմ տարել, ասեց վախից է։
Դե ես գիտեմ որ 5 տարեկան Միսոն ոնց էր ցնցվում երբ հայրը ак74 գրկած Միսոյին ասում էր ձգանը սեխմի կրակի։
Մի խոսքով մայրս սկսեց էդ երեխայով լուրջ զբաղվել ։
Արդյունքը չուշացավ տեսանելի էր։
Հիմա 5 օր անցել ա մայրս ասում ա Լյովային գտեք թող գա իրա երեխին տանի, էս էրեխեն մայր ունի , մայրը հիմա ինչ հոգեվիճակում կլնի։
Դե էն ժամանակ բջջային չկար, հեռախոս չկար, մի կերպ գտանք Լյովային ասեցինք այ մարդ արի տղայիդ տուն տար, նա էլ թե – խի չեք կարում պահեք։
– Չէ կարում ենք, ինքն էլ շատ լավա զգում մեր տանը , բայց իրա մայրն ա մեղք, չգիտի թե իր 5 տարեկան երեխեն ուր ա։
Նազիկն ու Միսոն հիմա կկարդան։
Միսոն լուրջ չափահաս մարդա հիմա, Նազիկը մեր բոլորի դարդը քաշած մեծատառով կին։
Դե Լյովն էլ ոնց կար տենց մնացել ա, նկատի ունեմ չի փոխվել, ռազմական գործը չի թողել, հիմա էլի ռազմական նախակրթարան ունի պատանիներին ա կրթում մարզում։
Հիմա խի պատմեցի էսքանը, չարությունը գնալով բազմապտկվում ա։
Զոհվածների ծնողների հետ չափազանց զգույշ և հարգալից ա պետք լինել, այո նրանք կարող են երբեմն անադեկվատ լինել, բոլորը չի որ շրջապտված են հոգատար ու բարի մարդկանցով։
Կլինեն և չհանդուրժող չարացած մարդիկ, դա էլ ա բնական էս մեր իրականության մեջ։
Կրքեր բորբոքել ցանկացողները հենց էս մարդկանց վրա են աշխատում, որը չափազանց վտանգավոր ա։
Իսկ մեր ՊՆ-ն էս մարդկանց հետ աշխատանքներ չի անում, միայն տեղեկանք կամ թոշակ տալը բավարար չի, էս մարդկանց հետ սոցիալ- իրավական -հոգեբանական աշխատանքը հենց ՊՆ-ն պետքա աներ, գոնե սոց վարչության շրջանակներում, բայց էդ բաժինն էլ փակվեց դեռ 2017 թվին (որտեղ որ ես աշխատել եմ) ու հա ես և ևս 2 իմ նման զին հաշմանդամներ էինք էդ աշխատանքները տանում, բայց որոշեցին որ մենք անիմաստ 60 հազար ստացողներ էինք, որ ոչ մի աշխատանք չենք անում և կրճատեցին երեքիս էլ։
Մինչ դեռ քառօրյայի բոլոր տղերքը կամ մայրերը հասցրել էին մեր գնահատականը տալ։
Ճիշտ չի այն ինչ հիմա ա տեղի ունենում, սա շատ վտանգեր ունի իր մեջ, եթե չհասկանան, հետո ուշ կլնի»։