Թուրքիայում կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. պաշտոնական

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները պաշտոնապես հայտնել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել է ստանալ 50%+1 քվե։ Ուստի նախագահական ընտրությունները տեղափոխվում են 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այսպիսով 2-րդ փուլին կմասնակցեն նախագահական ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած առաջին 2 թեկնածուները, տվյալ դեպքում իշխող ուժի «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը (49.50%) և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն (44.89%):

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացան նախագահական 13-րդ և խորհրդարանական 28-րդ ընտրությունները։ Արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կկազմի «Ժողովուրդ» դաշինքը (49.46%)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031