
36-ամյա Արմեն Կ.-ն Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո տեղափոխվել է բաժին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին, ժամը 00.05-ին, Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 36-ամյա Արմեն Կ.-ն, որը 2022 թ. մարտի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը), 176-րդ (Կողոպուտը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: