![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի ԱԳ նախարարը բրազիլացի լրագրողներին է ներկայացրել արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1109819.jpg)
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։
Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։
Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար, ընդգծել, որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն շրջափակված Արցախի մասին աշխարհին իրազեկելու գործում։