
Fateh-2 և Fateh-3 սուզանավերը մոտ ապագայում կընդգրկվեն Իրանի բանակային նավատորմի կազմում

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շարամ Իրանին հայտարարել է, որ Fateh-2 և Fateh-3 սուզանավերը մոտ ապագայում կընդգրկվեն բանակային նավատորմի կազմում:
Mehr News գործակալությանը տված հարցազրույցում Իրանին հայտնել է, որ հիշյալ սուզանավերը մոտ ապագայում կհամալրեն երկրի նավատորմը հյուսիսում և հարավում:
Fateh-2 և Fateh-3 սուզանավերի միացումը կարագացվի, որպեսզի ամրապնդվի բանակային ռազմածովային ուժերի հեղինակությունը ստորջրյա տարածքում, ընդգծել է նա: