ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը հերթական վկայումն է, թե ինչպես է 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո նկատելիորեն բարելավվել թավշյա իշխանությունների սոցիալական վիճակը։
Հունվարի 12-ին դրամաշնորհների առատությամբ աչքի ընկնող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հերթական դրամաշնորհի պայմանագիրն է կնքել Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի հետ:
Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ առավել ուշագրավ հանգամանք կար, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյան-փոխնախարար Արփի Սարգսյան խորը առճակատման ֆոնին բավականին հետաքրքիր հանգուցալուծում է խոստանում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն օրերս «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից ձեռք է բերել ամենագնաց ավտոմեքենա. պայմանագրի գինը՝ 46 միլիոն դրամ կամ շուրջ 115 հազար ԱՄՆ դոլար: Գնումն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով:
168.am-ի աղբյուրներն այսօր ֆիքսել են, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը համալրվում երկու նոր «Տոյոտա» մակնիշի ջիփ-ամենագնացներով՝ համապատասխան «միգալկաներով» կազմ-պատրաստ:
Աշխարհահռչակ ավտոարտադրող Toyota ընկերությունը ներկայացրել է իր ամենատարածված սեդանը՝ Corolla-ն, ոճային նոր փոփոխություններով. շնորհանդեսը մարտ ամսին էր՝ Վրաստանում, որտեղ գտնվում է Toyota-ի տարածաշրջանային կենտրոնը: Նոր ռադիատորի քողարկիչ, ոճային լուսարձակներ, սպորտային ու դասական տարբերակների համար յուրահատուկ անվահեծեր. արտաքինից մեքենան սպառողին է ներկայանում մի քանի թարմացումներով: